top of page

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար. մնացածը հեքիաթներ են. Խուդոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Արդյոք պլանավորված գործողությունները կարո՞ղ են որակվել որպես ահաբեկչություն՝ ոչ։ Ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր օրինական եղանակով:

Արդյո՞ք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից՝ անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար՝ հայկական դատարանի առաջ»,-գրել է Խուդոյանը:

1/2649
bottom of page