top of page

Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը․ ավտոբուսի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 10
  • 1 min read

ree

Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցի 6-րդ հասցեի ճանապարհային հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Է. Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հ. Մկրտչյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

1/2946
bottom of page