top of page

Ֆրանսիայի նոր վարչապետին ևս իմպիչմենտ կհայտնեն. Մակրոնը պետք է հրաժարական տա. պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 13
  • 1 min read
ree

Ձախակողմյան «Չխոնարհվող Ֆրանսիա» կուսակցությունը անվստահություն կհայտնի նոր վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ Այս մասին հայտնել է կուսակցության համակարգող Մանուել Բոմպարը։


Իր ելույթի ժամանակ Բոմպարը նշել է, որ իմպիչմենտ նախաձեռնելու են խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին, ապա հավելել է, որ նախագահ Մակրոնը ևս պետք է հրաժարական տա։



«Քանի դեռ նա իշխանության է, երկրի քաղաքականությունում ոչինչ չի փոխվում»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։


Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ էր նշանակել պաշտպանության նախարար Լըկորնյուին՝ այն բանից հետո, երբ արդեն նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական էր տվել՝ պատգամավորների կողմից կյանքի կոչված իմպիչմենտի արդյունքում։

1/2948
bottom of page