top of page

«Հայաստան» խմբակցությունից ներկայացուցիչ կմասնակցի «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագծի լսումներին. Սաղաթելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 18
  • 1 min read
ree


«Հայաստան» խմբակցությունից ներկայացուցիչ կմասնակցի «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի լսումներին, այս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է նաև, որ ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների հետ:

1/2948
bottom of page