top of page

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2
  • 1 min read
ree

Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է  Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին։

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեցության  գոտում: Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:


1/2937
bottom of page