top of page

Օրենքին դեմ գնալով՝ ժամկետը երկարացրել է, բայց զեկույցը ժամկետանց է համարում․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 3
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է` այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա` ԱԺ նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ

ԱԺ նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց՝ խախտվել են ժամկետները։

Քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է 2022 թ. փետրվարին։ Իսկ 2023-ի նոյեմբերին երրորդ ժամկետն են երկարաձգել, չնայած այն ժամանակ «Հայաստան» դաշինքը հարց էր բարձրացրել, որ հանձնաժողովը 23 թ. օգոստոսի 11-ից ի վեր այլեւս լեգիտիմ չէ, եւ ԱԺ նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա ու դադարեցնի դրա գործունեությունը:

1/2946
bottom of page