«ՀՀ օրակարգի հետ կապ չունի, մեր հանրությանը բացարձակ չի էլ հետաքրքրում». ՔՊ-ականը նորմալ է համարում, որ Թրամփը Նիկոլ Փաշինյանին ասում է «մյուս տղան»
- Lilit

- Oct 3
- 1 min read

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նորմալ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպես էլ չի հիշում Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի անուններն ու ասում է՝ «մյուս տղան», իսկ Հայաստանն անվանում է Ալբանիա։
«ԱՄՆ նախագահը շփոթվել է, Ադրբեջանին էլ մի տեղ անվանել է Կամբոջա, չէ՞։ Դե լավ, շփոթվել է ԱՄՆ նախագահը»,- ճեպազրույցիների ժամանակ ասաց նա։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ ընդգծեց՝ ամեն դեպքում, այդ շփոթմունքը որևէ կերպ քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների վրա չի ազդում։
«Մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ»,- նշեց նա։
Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, թե այս հարցը Հայաստանի օրակարգի հետ կապ չունի։
«Մեր հանրությանը բացարձակ չի էլ հետաքրքրում, խնդրում եմ՝ տալ հարցեր, որոնք բխում են ՀՀ օրակարգից ու քաղաքացիների և պետության շահից»,- ասաց ՔՊ-ականը։




















