top of page

Որոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 5
  • 1 min read

ree

Որոշ արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայի կառավարումը ՀԱՄԱՍ-ից անցումային կոմիտեին փոխանցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած համապատասխան հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ Թուրքիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները ողջունել են ԱՄՆ նախագահի կոչը Իսրայելին՝ դադարեցնելու Գազայի վրա հարձակումները, և նշել, որ նման զարգացումը «իրական հնարավորություն է ներկայացնում համապարփակ, կայուն հրադադարի հասնելու և Գազայի բնակիչների համար կարևորագույն մարդասիրական պայմանները բարելավելու համար։

Հոկտեմբերի 4-ին Իսրայելի կառավարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Թրամփի ծրագրի համաձայն՝ բոլոր ողջ իսրայելացի պատանդներին ազատ արձակելու և մահացածների մարմինները հանձնելու պատրաստակամության մասին: 

1/2937
bottom of page