Քրիստափորի փողոցում փոփոխվում է երթևեկության կազմակերպումը
- Lilit

- 2 days ago
- 1 min read

Նոյեմբերի 4-ից Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա, հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Քրիստափորի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման»,-նշված է հաղորդագրության մեջ։




















