top of page

Թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը. Պարույր Հովհաննիսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 25
  • 1 min read

ree

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ՄԱԿ Գործողությունների գլոբալ ծրագրի իրականացման գնահատմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ, չնայած Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, թրաֆիքինգի նոր և զարգացող ձևերը ընդգծում են ոլորտում կայուն և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Նա շեշտել է ՀՀ հանձնառությունը մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի վերացման գործում՝ ներկայացնելով ոլորտում գրանցված առաջընթացը և իրականացված բարեփոխումները:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի համագործակցությանը միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) շրջանակներում, որը պարբերաբար գնահատում է երկրի առաջընթացը:

1/3038
bottom of page