top of page

Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները․ դա մեր բոլորիս օգուտն է. Սերժ Սարգսյան

  • 4 hours ago
  • 1 min read

Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները․ դա մեր բոլորիս օգուտն է: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արձագանքելով այն հարցին, թե ՀՀԿ-ն որ ընդդիմադիր ուժին է պատրաստվում տալ իր ձայները՝ երրորդ նախագահը նշել է, որ ընտրողների քվեն իր սեփականություն չէ:

«Ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ ընդդիմադիրներին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաև հստակեցրել է իր դիրքորոշումը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի վերաբերյալ՝ շեշտելով, որ շահագրգռված է նրանց հաջողությամբ։

«Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի ընտրությունները․ դա մեր բոլորիս օգուտն է»,- ասել է Սերժ Սարգսյանը

1/3278
bottom of page