Բաղդադում և Իրաքի մյուս քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են՝ հաջակցություն Իրանի
- 41 minutes ago
- 1 min read

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում և այս երկրի այլ քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի։ Ուշագրավն այն է, որ հանրահավաքները կազմակերպել է նախկինում Իրանի հանդեպ քննադատական վերաբերմունքով աչքի ընկած Մուկթադա ալ-Սադրը, որի կողմնակիղներն Իրաքում այժմ իրենց աներկբա աջակցությունն են հայտնում Իրանին և կոչ անում արաբական երկրներին համախմբվել Իրանի շուրջ։
Մեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։
Հակաիսրայելական ալիքը Մերձավոր Արևելքում հատկապես նաև տարբեր երկրների շիա և սուննի արաբ բնակչության շրջանում էլ ավելի անհնարին է դարձնում որևէ արաբական երկրի՝ Իսրայելի հետ համագործակցության հեռանկարը թե՛ այժմ, թե՛ հետպատերազական շրջանում»։




















