top of page

Զելենսկին փաստացի արգելեց ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում․ օրենքը ստորագրել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռադայի կողմից ընդունված օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում արգելել երկրում կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։  

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո 30 օրվա ընթացքում։

Օրինագիծը նախապատրաստվել էր անձամբ Զելենսկու հանձնարարությամբ և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել 2023 թվականի հոկտեմբերին։ Գրեթե մեկ տարի շարունակ այն չէր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ քննարկման, քանի որ ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեին, որ նախագիծը բավարար թվով ձայներ չի հավաքի։

Օգոստոսի 16-ին վերջնական լրամշակումներից հետո Ռադայի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Այսօր արդեն Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը։

1/2948
bottom of page