top of page

Ֆիլիպ Կիրկորով. առաջին անգամ ինձ այսպես տապակեցին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 29
  • 1 min read

Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է միջադեպը «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում՝ կապված պիրոտեխնիկայի հետ։


Ապրիլի 25-ին Կիրկորովը այրվածք է ստացել ելույթի ժամանակ։ Երաժիշտը իջնում էր բեմ հսկայական միկրոֆոնով, երբ բռնկվել է նրա պիջակը։ Կիրկորովը մի քանի անգամ տեղեկացրել է, որ այրվում է, իջել է բեմ եւ անցել կուլիսներ։ Կերպարը փոխելուց հետո երգիչը շարունակել է համերգը։

«Առաջին անգամ ինձ այսպես տապակեցին, այո։ Ոչինչ, հո ողջ մնացի։ Չայրվեցի։ Ես Փյունիկ թռչնի նման եմ, մեկ այրվում եմ, մեկ վերածնվում։ Գլխավորը, որ հանդիսատեսը գլխի չընկավ, իսկ վերքերը կլավանան»,- Կիրկորովին մեջբերել է «ՍտարԽիտը»։

 Կիրկորովը հավաստիացրել է, որ իր թիմից ոչ ոք չի ազատվել միջադեպից հետո։ «Ամեն բան լավ է։ Գլխավորը, որ մենք երկու համերգ տվեցինք։ Հանդիսատեսը դրանից չտուժեց։ <…> Այդպես պատահում է։ Սա մարդկային գործոն է, այդպես պատահեց։ Սա անհեթեթ հանգամանք է, ոչ ոք մեղավոր չէ»,- ասել է արտիստը։

1/2505
bottom of page