top of page

«Հրապարակ». Ո՞րն է դիվանագետների հանդիպման մեխը

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագետների ամենամյա հավաքը միշտ խիստ կարեւոր դեր է ունեցել նախկինում, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո դեսպանները հավաքվել են Արցախում, որ իրենց աչքով տեսնեն՝ ինչ են պաշտպանում, երբ միջազգային հարթակներում Արցախի ճանաչման հարցն են բարձրաձայնում:

Այս տարի հավաքը Սյունիքում է տեղի ունեցել, բայց դժվար է ասել, թե ինչ են տեսել դեսպանները կամ ինչ մեսիջներ ստացել:

Գուցե հանդիպման մեխը եղել է Փաշինյանի այն թեզը, որ էլ էլիտաները չեն թելադրում տեսություններ, գուցե այն, որ մի քանի 100-ամյակում առաջին անգամ միջազգային զարգացումներին համահունչ ենք, կամ ուղղակի ցույց են տվել երկրի ինքնիշխան տարածքի այն մասը, որ պատրաստվում են արտապատվիրակել:

Բայց միայն այն փաստը, որ Հայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության  տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։

bottom of page