top of page

Իրանի հարավ-արեւելքում զինված անձանց խմբի հետ բախման հետեւանքով զոհվել են 10 ոստիկաններ եւ զինվորներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 26, 2024
  • 1 min read
ree

Իրանի Սիստան-Բելուջիստան հարավարեւելյան սահմանամերձ նահանգի  Թաֆտան օկրուգում զինված բախման հետեւանքով զոհվել են 10 ոստիկաններ եւ զինվորներ, տեղեկացրել է Mehr-ը։

Նշվել է, որ ոստիկանական պարեկախումբը ենթարկվել է անհայտ զինված անձանց հարձակմանը, ինչը հանգեցրել է դաժան մարտերի եւ բազմաթիվ մարդկային զոհերի պարեկախմբի աշխատակիցների շրջանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման թիրախը զինվորներն ու իրավապահ մարմիների աշխատակիցներն էին։

Սիստան-Բելուջիստանի ոստիկանությունը հրապարակել է հայտարարություն, որը հաստատում է միջադեպը։

Ներկայում իրականացվում է հետաքննություն՝ ուղղված բռնության ակտի հետեւում կանգնածների ինքնության եւ դրդապատճառների պարզմանը։ Իրանի ներքին գործերի նախարարը կոչ է արել հետաքննել միջադեպը՝ հանձնարարելով ուսումնասիրել հարձակման հանգամանքները եւ հետեւանքները։

Նախարարության հայտարարությունում խոր մտահոգություն է հայտնվում բռնության առիթով, եւ ընդգծվում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ինչն ընդգծում է կատավարության կողմնակցությունը տարածաշրջանում անվտանգությանը։

1/2946
bottom of page