top of page

Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․կան տուժածներ

  • Writer: Lilit
    Lilit
  • May 6, 2024
  • 1 min read
ree

Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ Թ․), «Opel» (վարորդ՝ Գ․ Մ․ ծնված 1990 թ․ և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Շ․ ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ Թ․ Խ․-ն (ծնված 1993 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1967 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են բոլոր ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ա․ Մ․-ին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։

1/2951
bottom of page