top of page

Քաղաքային վազք՝ «Երևան» մոլից մինչև Կասկադ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Prepa» ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ «PREPA RUN»-ի ընթացքում հուլիսի 13-ին՝ ժ. 07:30-ից սկսած կմեկնարկի «Երևան» մոլից ﬕնչև «Կասկադ» երթուղով վազքը:

Ընդհանուր առմամբ մոտ 5 կիլոﬔտր երկարությամբ վազքուղին կընդգրկի «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. – Խանջյան – Թումանյան – Սարյան – Մոսկովյան- Թամանյան փողոցների հատվածները:

Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն:

Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում:

1/2668
bottom of page