top of page

Թուրքիայից նախազգուշացնող հայտարարություններ կան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 12, 2025
  • 1 min read

Թուրքիան նախազգուշացումներ է հրապարակել Սև ծովում իր բացառիկ տնտեսական գոտում գտնվող տանկերների վրա հարձակումների վերաբերյալ, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։


Նրա խոսքով՝ վերջին շրջանում Անկարան շարունակաբար ուղերձներ է հղում՝ կոչ անելով դադարեցնել այն գործողությունները, որոնք վտանգ են ներկայացնում նավարկության անվտանգության, մարդկանց կյանքերի և շրջակա միջավայրի համար։ Նախարարը նշել է, որ այդ հարձակումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում։



Նրա ընդգծմամբ՝ Թուրքիան շարունակում է մնալ Սև ծովում հավասարակշռության, կայունության և խաղաղության պահպանման առանցքային դերակատարներից մեկը՝ ակտիվ ներգրավված լինելով անվտանգության ապահովման գործընթացներում։

1/3150
bottom of page