top of page

Ձորաղբյուր գյուղում այրվել են ավտոմեքենաներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31, 2024
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները։

1/2946
bottom of page