top of page

ՀԷՑ-ի hարգարժան սեփականատերն ինչպե՞ս կարող է հոսանքի գնի չբարձրանալու 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղն ինչ է լինել. Պետրոսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 21
  • 1 min read

ree

Ի պատասխան ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հավաստումներին, որ 10 տարի հոսանքի գինը չի բարձրանալու, իսկ իշխանությունները նույնիսկ 2 տարվա երաշխիք չեն տալիս՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետորսյանն արձագանքեց.

«Հարգարժան սեփականատերն առհասարակ ինչպե՞ս կարող է 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղն ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում, էներգետիկ համակարգում, կամ էներեգտիկ տեխնոլոգների զարգացման գործում»։  

Նա նշեց, թե գուցե 2 տարի հետո այնպիսի մի էներգետիկ ոլորտի գյուտ հայտնաբերվի, որ սակագները կիսով չափ նվազեն։

«Այսինքն՝ քաղաքական հայտարարություն կանեմ՝ չեմ կարող երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ իրավական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի տնտեսվարման մեջ, այդ թվում նաև հարգելով տնտեսվարողի շահերը՝  իր եկամտաբերության որոշակի ընդունելի չափերով»,-ասաց նա և պնդեց, որ սակագինն անցնելու է օրենքի տառին համապատասխան՝ բացառելով հովանավորչության ու կոռուպցիոն գործարքները

1/2946
bottom of page