top of page

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը. Անահիտ Մանասյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 29
  • 1 min read

Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»,- նշեց նա։

ՄԻՊ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից խնդիները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։

1/2948
bottom of page