Հաղթանակ թաղամասի տներից մեկում հրդեհից տուժած ընտանիքն օգնության կարիք ունի NEWS.am
- Lilit

- Jul 3
- 1 min read

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով ընտանիքի 4 անդամները մնացել են դրսում։ Նրանք այդ տանը շուրջ 6 ամիս վարձով էին բնակվում։
Հարևանները NEWS.am–ին պատմել են, որ հրդեհից հետո տանը ոչինչ չի մնացել, միայն իրենց հագին այդ պահին եղած հագուստով դուրս են եկել տնից։ Հրդեհից տուժած ընտանիքը հարազատներ չունի, որոնցից կարող է օգնություն ակնկալել։ Ողբերգությունից հետո գիշերը հղի կինն ու 2-ամյա երեխան անց են կացրել հարևաններից մեկի տանը։
NEWS.am–ը կապ է հաստատել նաև հրդեհից տուժած ընտանիքի անդամներից մեկի հետ, վերջինս հաստատել, որ ընտանիքն աջակցության կարիք ունի։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել հրդեհից տուժած ընտանիքին, կարող են կապ հաստատել ընտանիքի անդամներից մեկի՝ Դավիթ Գալստյանի հետ՝ +374 95 36 24 08 հեռախոսահամարով։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հրդեհի հետևանքով մահացել է 1–ամյա երեխան և նրա երկու տատիկները։
Հիշեցնենք, որ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ անցած կեսգիշերին՝ ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։




















