top of page

«Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. նա հիվանդանոցում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 11, 2024
  • 1 min read
ree

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններից մեկը:  Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

1/2946
bottom of page