top of page

20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 29
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։


Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները Թեղուտ գյուղի մոտակա անտառում անվնաս հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի իրենց մեքենան:

1/2946
bottom of page