top of page

«Հրապարակ». Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն իր մոտ է կանչել Հայկ Կոնջորյանին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 18
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի՝ Եկեղեցուն պաշտպանող հայտարարությունից շատ չանցած՝ նկատեցինք, որ ԱԺ դահլիճում բյուջեի քննարկմանը հետեւող Նիկոլ Փաշինյանն անկանոն շարժումներ սկսեց անել եւ իր մոտ կանչեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ ինչ-որ հրահանգներ տվեց:

Ապա Կոնջորյանը ելույթ ունեցավ ամբիոնից՝ ՀԷՑ-ին ուղղված սպառնալից հայտարարություններ անելով, իսկ ՔՊ-ական մի շարք պատգամավորներ Եկեղեցուն եւ նրա բարերար Սամվել Կարապետյանին նվիրեցին հայտարարությունների ժամը։

Նշենք, որ այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը երեկ են մեկնարկել եւ կարող են երկու շաբաթ ձգվել՝ օրակարգի ընդարձակ լինելու պատճառով։ Պատգամավորները, սակայն, այս փորձությամբ չեն պրծնելու, արտահերթ նիստեր էլ են հրավիրվելու»։

1/2947
bottom of page