«Կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների». արդյո՞ք ՀՀ-ն Իրանի հարցով ԱԽ նիստ հրավիրել է
- Lilit

- Jun 17
- 1 min read

Կառավարությունը տարբեր ֆորմատներ ունի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային և ոչ հրապարակային, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրել՝ պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե դուք հարցնեիք՝ արդյո՞ք կառավարութունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, դիտարկում է տարբեր սցենարներ, ապա՝ այո՛։ Երբ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա արդեն ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել այդ սցենարների մասին, քանի որ հիմա իմաստ չունի սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարների»,-նշեց նա։




















