Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը հաղթանակ է գրանցել պրոֆեսիոնալ ռինգում
- Lilit

- Oct 12
- 1 min read

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Անի Հովսեփյանը իր անդրանիկ մենամարտում ուժերը չափեց Սերբիայից Քսենյա Մեդիկի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ:
Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:




















