top of page

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 10
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է՝ խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանը, մինչդեռ  ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ, եթե ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախընտրական քարոզչության մեջ են, շրջում են տարածքային կառույցներով եւ, կարելի է ասել, «պատճառ» ունեն բացակայելու, ապա մյուսների անհավես վիճակի պատճառը, ասում են՝ անորոշությունն է, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ է սպասվում, որտեղ է լինելու վաղը, ցուցակում անցողիկ տեղ ունենալո՞ւ է, թե՞ հայտնվելու է լուսանցքում։

Հաշված մահապարտներ են, որ որոշել են հանուն թիմի «դախազ» փչանալ՝ երաշխիք չունենալով իրենց վաղվա օրվա հարցում։ ՔՊ-ում այս համատեքստում հատկապես քննարկում են Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, պատգամավոր Հասմիկ Հակոբյանին եւ Ջուլիին՝ Ջուլիետա Ազարյանին։

1/2948
bottom of page