top of page

Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 13
  • 1 min read

ree

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում։

Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» 33-ամյա հարձակվողը համաձայնել է տեղափոխվել Քաթարի «Ալ-Սադդ» ակումբ։

Նշենք, որ բրազիլացին «Ալ-Ահլիի» կազմում խաղում է 2023 թվականի ամռանից։ Դրա շրջանակներում Ֆիրմինոն անցյալ մրցաշրջանում դարձել է Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող։ Այդ ժամանակվանից ի վեր հարձակվողը ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 65 խաղ՝ գրանցելով 21 գոլ և 17 գոլային փոխանցում։

1/2946
bottom of page