top of page

Հովիկ Աղազարյանը` իմպիչմենտի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 2
  • 1 min read

ree

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.


«Իմպիչմենտի մասին


Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինք խմբակցությունները պաշտոնապես հրաժարվեցին գործընթաց սկսելուց, պարոն Ասլանյանը և ես հանդես եկանք իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես վարչապետի թեկնածու առաջադրեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Էդմոն Մարուքյանին։


Մեր նախաձեռնությունից որոշ ժամանակ անց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, այդուհանդերձ, հանդես եկավ իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեց պարոն Դավիթ Համբարձումյանին։


Եթե մեր ընդդիմադիր գործընկերների համար այսօր գերխնդիր է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա դրա համար ամենահավանական ճանապարհը մեր նախաձեռնությանը միանալն է։


Միաժամանակ, ցանկանում ենք հայտնել, որ պատրաստակամ ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել ցանկացած բովանդակության նախապայման, որոնց շուրջ համաձայնության գալը կփարատի իրենց բոլոր անհանգստությունները»։

1/2946
bottom of page