top of page

Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 14
  • 1 min read

ree

Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել, այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝  հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

Ըստ գերատեսչության՝ Ավանեսյանին ոստիկանության աշխատակիցները ձերբակալ են, «երբ ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր»:

Նշվում է, թե ձերբակալության պահին Ավանեսյանը զինված դիմադրություն է ցույց տվել: Պատասխան կրակի հետևանքով Ավանեսյանը ստացել է հրազենային վնասվածք և ձերբակալվել:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ Ավանեսյանի մոտ եղել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփուշտներով լի 4 փամփուշտատուփ, ինչպես նաև 5 նռնակ։

1/2940
bottom of page