Հալանդը նոր ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
- Lilit

- Sep 19
- 1 min read

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը «Նապոլիի» դեմ առաջին տուրի խաղում խփել է իր 50-րդ գոլը Չեմպիոնների լիգայում։
Նորվեգացի ֆուտբոլիստը դա արել է իր 49-րդ խաղում՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաարագ խաղացողը, ով հասել է այդ նշաձողին։ Հալանդը գոլը խփել է խաղի 56-րդ րոպեին։
Նախկին ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին, ով 50 գոլ էր խփել 62 խաղում։
Այս պահին «քաղաքացիների» 25-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում 9-րդ տեղն է կիսում «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիի հետ։




















