Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժածների թիվը 20 է. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
- Lilit

- Aug 11, 2024
- 1 min read

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Հերացի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել խոշոր վթար:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։




















