Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել
- Lilit

- Jun 10
- 1 min read

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետ կապված, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։
Գրաց քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Շտոքերը վշտակցել է հայրենակիցներին։
«Երեքօրյա ազգային սգի ընթացքում ամբողջ Ավստրիան կհիշի զոհերին», - հայտարարել է նա




















