top of page

Ղազախստանում ևս հերքել են Փաշինյանին վերագրվող կեղծ հայտարարությունները

4 hours ago
1 min read


Ղազախստանի նախագահի առընթեր Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցիալական ցանցերում տարածվող՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ հայտարարությունը Ղազախստանի վերաբերյալ։


Կենտրոնի փոխանցմամբ՝ ստուգումը ցույց է տվել, որ Փաշինյանը նման խոսքեր չի ասել։ Կեղծ տեղեկատվության հեղինակները փոփոխել են վարչապետի իրական խոսքերի առանձին հատվածներ և ավելացրել արտահայտություններ, որոնք նրա ելույթում չեն եղել։


Ղազախստանի իշխանությունները նշել են, որ նման մանիպուլյացիաները կարող են նպաստել բացասական տրամադրությունների ձևավորմանն ու Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև լարվածության արհեստական ստեղծմանը։ Կենտրոնը քաղաքացիներին կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ և ուշադրություն դարձնել հրապարակումների աղբյուրին, ամսաթվին ու համատեքստին։


Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այդ հայտարարությունները վարչապետին վերագրելը ևս կեղծիք և ապատեղեկատվություն էին համարել:

1/3596
bottom of page