Երևանում քննարկվում է քաղաքային մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծումը. Սուրեն Գրիգորյան
6 hours ago
1 min read

Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։ Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասել է փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Նախատեսվում են տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։
Քննարկման փուլում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը»,- ասել է նա:




















