top of page

Եկեղեցու հարցը կառավարության ծրագրում ներառելը հակասահմանադրական է. «Հայաստան» խմբակցությունը հնարավոր է Սահմանադրական դատարան դիմի

4 hours ago
1 min read


«Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկում Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը վավերացնելու մասով Սահմանադրական դատարան դիմելը։

«Նման առաջարկ, սակայն, կա»,- լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ առաջարկը եղել է բարձրակարգ իրավաբանների կողմից։

«Փաստարկն այն է, որ եկեղեցու հարցը ներառել կառավարության ծրագրում՝ հակասահմանադրական է։ Եկեղեցին անջատ կառույց է, այս հիմքով, գուցե, քննարկենք ու դիմենք Սահմանադրական դատարան»,- նշեց Քոչարյանը։

1/3596
bottom of page