top of page

Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան

  • 40 minutes ago
  • 1 min read

Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին պատգամավոր Գառնիկ Դաիելյանը:


«Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։


Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի կանխելու խցանումները։ Դրա փոխարեն առաջարկում էինք կառուցել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, սակայն քաղաքային իշխանություններն այս առաջարկներին ևս ականջալուր չեղան։


Խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների, որոնք կիրականացնեն երթևեկության համապարփակ մոնիթորինգ, կվերլուծեն առկա խնդիրները և կմշակեն երկարաժամկետ լուծումներ։


Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խցանումների հարցը կարգավորելու պատրվակով բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունվում այս իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։


Կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կտիրի Երևանի փողոցներում ձյան տեղումների պարագայում։ Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում են» խցանումների խնդիրը։ Մինչդեռ, օր օրի այս հարցը վերածվում է գերխնդրի՝ խլելով մեր քաղաքացիների թանկ ժամանակը, բորբոքելով նյարդերը։


Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ, և չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»,- գրել է նա:

1/3596
bottom of page