top of page

Սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը․ Սուրենյանց

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 16
  • 1 min read
ree

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է.



«Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․ «Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։


Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի կողմը։


Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։


Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։


Սակայն իրականությունն այլ է․ Ադրբեջանը, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։


Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։


Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։


Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք» այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքներն իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն»։

1/2948
bottom of page