«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի և քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ․ Մամիջանյան
- Lilit

- Sep 22
- 1 min read

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Բարգավաճ Հայաստան կուսակցության աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանի և քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։




















