top of page

Իսրայելի հարվածը Գազայի դպրոցի վրա իրականացվել է ԱՄՆ աջակցությամբ․ Մուհամմեդ Աբդել Սալամ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10, 2024
  • 1 min read
ree

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման ղեկավարությունը (հութիներ) համոզված է, որ Իսրայելը հրթիռակոծել է Գազա քաղաքի դպրոցը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։


X-ի միկրոբլոգում նա գրել է, որ Իսրայելը «ԱՄՆ-ի լիակատար աջակցությամբ դաժան կոտորած է իրականացրել տեղահանվածների դեմ, ովքեր հավաքվել էին առավոտյան աղոթքի համար Գազայի կենտրոնական դպրոցում»:


Հութիները դատապարտել են Իսրայելի հարձակումը և ԱՄՆ-ի գործողությունները, որոնք շարունակում են աջակցել հրեական պետությանը։


Հիշեցնենք՝ հաղորդվել էր Գազայի հատվածում գտնվող դպրոցին իսրայելական հարվածը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տեղի է ունեցել լուսադեմին՝ առավոտյան աղոթքի ժամանակ։

1/2948
bottom of page