top of page

Դատավորները, ում լիազորությունները դադարեցված են, Փաշինյանի կառվարության հետ հաշտության չեն գա. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 10
  • 2 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թեւակոխել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին եւ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։

Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները եւ ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴԻ կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հանիրավի պաշտոնազրկված դատավորներից որևէ մեկը չի պատրաստվում հաշտության գնալ Փաշինյանի կառավարության հետ: Եվ, հաշվի առնելով մինչ այս արձանագրված նախադեպերը, ՄԻԵԴ-ը կգնա որոշում կայացնելու, որը ոչ ցանկալի «ապտակ» է լինելու ԲԴԽ-ի եւ ՀՀ կառավարության համար։

Ստորեւ ներկայացնում ենք հեղափոխությունից հետո լիազորությունները դադարեցրած դատավորների ցանկը՝

դատավորիրադարձությունկիրառված հետապնդման տեսակ

1.Վահե ՄիսկարյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ:Թվով 2 կարգապահական վարույթ:

2.Դավիթ ՀարությունյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:Հրապարակայնորեն քննադատել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը:Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

3.Զարուհի ՆախշքարյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:Մերժել է ՀՀ Վարչապետի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցը, հրապարակայնորեն քննադատել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը:Թվով 4 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

4.Սուրեն ԱնտոնյանՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատՀՀ դատական օրենսգրքի ․․․ հոդվածի հիմքով:Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

5.Տիգրան ՊետրոսյանՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատ:Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

6.Արտակ ԲարսեղյանՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատ:Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

7.Աստղիկ ԽառատյանՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

8.Աննա ՓիլոսյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է:Թվով 2 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

9.Արթուր ՍտեփանյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր:ՀՀ Դատավորների միության փոխնախագահ:Թվով 2 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

10.Բորիս ԲախշիյանՀարուցվել է քրեական գործ, նրա վարույթում եղած գործերը հանձնվել են վերամակագրության, լիազորությունները կասեցվել են, նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք՝ 3 ամիս ժամկետով, հետագայում նրա նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, վերականգնվել է պաշտոնում:

11.Դավիթ ԳրիգորյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ փոխել է խափանման միջոց կալանքը՝ կիրառելով երաշխավորություն:Ձևական պատրվակով հարուցվել է քրեական գործ, նրա վարույթում եղած գործերը, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը, հանձնվել են վերամակագրության: Լիազորությունները կասեցվել են, քրեական գործը շարունակվում է առ այսօր /արդեն շուրջ 6 տարի/:

12.Աննա ԴանիբեկյանԵրևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել է վաղեմության բաց թողնման հիմքով:Թվով 2 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները:

13.Ալեքսեյ ՍուքոյանԹվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները թոշակի անցնելուց 3 ամիս առաջ:

14.Սերգեյ ՄարաբյանՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:Ըստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։Թվով 1 կարգապահական վարույթ:Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

15.Կարեն ՄարդանյանՀՀ վերաքննիչ քրական դատարանի դատավոր:Ըստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

16.Արշակ ՎարդանյանՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորԸստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

17.Անդրանիկ ՄնացականյանՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորԸստ շրջանառվող լուրերի՝ այլ դատավորի կողմից գործող իշխանության կառույցներին տրամադրած անձնական նամակագրության ընթացքում գործող քաղաքական իշխանությունների հասցեին քննադատության համար։Դադարեցվել են լիազորությունները սեփական դիմումի համաձայն:

18.Ռուբեն ՎարդազարյանԵրևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ:ՀՀ ՍԴ որոշումը հրապարակայնորեն վերլուծելու համար:Դադարեցվել են լիազորությունները»։

1/2947
bottom of page