top of page

Արմավիրի մարզի քրեական ոստիկաններին հաջողվել է կանխել վենդետան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 18
  • 1 min read


ree

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիր մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի  տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի՝ Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին:

1/2954
bottom of page