top of page

Խաղաղության պրոցես ենք սկսել, մի շարք խնդիրներ են լուծվելու․ Խուդաթյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14
  • 1 min read
ree

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ Ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծվելու են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ չի դրվել թեկուզ մեկ օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերել, կամ, օրինակ՝ գոնե մեկ գերի վերադարձնել:


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել էր՝ չկա այդպիսի բանակցություն, որտեղ իրենք այդ թեման՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման, չեն բարձրացնում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս անդրադարձել էր գերիների ազատման խնդրին, նշել, որ Ադրբեջանի նախագահին դիմել է 23 քրիստոնյաների համար:


«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ», - ասել էր ԱՄՆ նախագահը։

1/2954
bottom of page