top of page

Օմանի կառավարությունը որոշում է կայացրել փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 14
  • 1 min read

ree

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Այս մասին որոշումը հայտարարվեց Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով»,- նշել է նա:

1/2954
bottom of page