top of page

Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 21
  • 1 min read


ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Սպիտակ տանը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

ԱՄՆ նոր ղեկավարը նշել է, որ այդ հրամանագիրն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում՝ ծննդյան իրավունքի հետ կապված։

Ըստ Reuters գործակալության՝ հրամանագիրը նախատեսում է անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ սահմանափակումներ։

Ինչպես հայտնել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը (ACLU), Միացյալ Նահանգների իրավապաշտպան կազմակերպությունները հայց են ներկայացրել Նյու Հեմփշիր նահանգի դատարան՝ ընդդեմ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այս որոշման։ 

1/2954
bottom of page